Միջազգային

Արեստովիչը կոչ է արել խոսել Պուտինի հետ և խաղաղություն կնքել

Արեստովիչը կոչ է արել խոսել Պուտինի հետ և խաղաղություն կնքել

Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, որը գտնվում է արտերկրում, աչքի է ընկել նոր սկանդալային ռուսամետ հայտարարությամբ: Նա հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության հաստատումից հետո պետք է համատեղ հայց ներկայացնել Արևմուտքի դեմ:

Նրա խոսքով՝ Պուտինի հետ պետք է խոսել և խաղաղություն կնքել, այնուհետ հայց ներկայացնել արևմտյան երկրների դեմ․ «Պուտինին պետք է ասել՝ եկեք խաղաղություն կնքենք։ Բայց մենք այն կկնքենք խորամանկ ձևով. մենք՝ Ուկրաինան ու Ռուսաստանը, կոլեկտիվ հայց կներկայացնենք Արևմուտքին։ Արևմուտքը մեզ պարտք է»,-հայտարարել է Արեստովիչը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական