Եմենի հուսիթ ապստամբները, որոնց աջակցում է Իրանը, ինտենսիվանցնում են իրենց հարվածները Կարմիր ծովում գտնվող նավերի վրա, ինչն, ըստ նրանց, վրեժ է Իսրայելի կողմից Գազայում ավերածությունների ու պատերազմի դիմաց: ԱՄՆ-ի՝ վերջերս գաղտնազերծված հետախուզական տվյալները ենթադրում են, որ Իրանը խորապես ներգրավված է եղել այդ ծովահենային գործողություններում։ Վերջին չորս շաբաթվա ընթացքում հուսիթները ավելի քան 100 հարձակում են իրականացրել Կարմիր ծովում:
Այս հարձակումները աշխարհի խոշորագույն բեռնափոխադրող և նավթային ընկերություններին ստիպել են դադարեցնել տարանցումը աշխարհի ամենակարևոր ծովային առևտրային երթուղիներից մեկով: Մտավախություն կա, որ նրանց հարձակումները կարող են վերաճել ավելի լայն տարածաշրջանային հակամարտության: