Թուրքիայում լուրերի հաղորդավարուհուն հեռացրել են Starbucks-ի տարբերանշանով բաժակով եթեր դուրս գալու պատճառով:
Երկրում սուրճի վաճառքով զբաղվող ամերիկյան ընկերությունը Գազայի հակամարտությունում համարվում է իսրայելական։
Պաշտոնանկ է արվել նաև հեռուստաալիքի խմբագիրը։
Ինչպես նշվում է TGRT-ի՝ X սոցիալական ցանցում (նախկինում Twitter) հաղորդագրության մեջ, Հեռուստաալիքի տնօրինությունը «դատապարտել է հեռուստահաղորդավարուհու արարքը», այդ թվում՝ հաշվի առնելով թաքնված գովազդի կանոնների խախտումը։