Միջազգային

Ադրբեջանը կվերաբացի իր դեսպանատունը Իրանում

Ադրբեջանը կվերաբացի իր դեսպանատունը Իրանում

Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերսկսման ուղեգիծ է պատրաստվել։ Այդ մասին Իրանի և Ադրբեջանի դատախազությունների ներկայացուցիչների հանդիպումից հետո հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քենանին։

«Այսօրվա դրությամբ գործընթացը դրական է, այս գործի շատ ասպեկտներ լուծվել են։ Մշակվել է ճանապարհային քարտեզ Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերսկսման համար․ ջանքերը հաջողությամբ շարունակվում են։ Լավ միտումներ կան երկու երկրների հարաբերություններում։ Հաջող բանակցություններ են ընթացել նաև առևտրի ոլորտում», - նշել է Քանանին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական