Միջազգային

«Արժե մտածել և ինչ-որ միջանցքներ ստանալ, որոնք տնտեսապես շահավետ են, այդ թվում՝ հարևաններին». Կալաշնիկով

«Արժե մտածել և ինչ-որ միջանցքներ ստանալ, որոնք տնտեսապես շահավետ են, այդ թվում՝ հարևաններին». Կալաշնիկով

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններից,  Ռուսաստանի դերից և տարածաշրջանային իրավիճակից։ 

«Հիմա, ինձ թվում է, Հայաստանին ու Ադրբեջանին իսկապես մեկ քայլ է մնացել՝ ստորագրելու խաղաղության համաձայնագիրը։ Ես այդպես կասեմ․ իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել և արդյունքում հանգեցրել են ներկա իրավիճակին, դրանք ճիշտ են զարգացել։ Պետք է պայմանավորվեին միայն երեք տարածաշրջանային հարևանները՝ Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը։ Ես միշտ խոսել եմ այդ մասին։ Ես երբեք առանձնապես չեմ հավատացել Ղարաբաղի հարցով Մինսկի կոնտակտային խմբին, որտեղ համանախագահներ էին, բացի մեզանից, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Նրանք մատը մատին չեն խփել։ Պետք է դրանից առավելագույնը քաղել։ Դա վերաբերում է նաև Ադրբեջանի, Թուրքիայի հետ բարիդրացիությանը, նրանք (Հայաստանը) այլ սահմաններ չունեն։ Ո՞ւր են փախչելու: Ժողովուրդը տաղանդավոր է: Խաղաղության պայմանագիրը, իհարկե, լավ բան է։ Բայց, օրինակ, մենք ճապոնացիների հետ դեռ նման բան չունենք, լավ, պետք չէ։ Թող այստեղ իրենք որոշեն։ Բայց արժե մտածել և ինչ-որ միջանցքներ պատրաստել, որոնք տնտեսապես շահավետ են, այդ թվում՝ հարևաններին: Եվ Ռուսաստանին է դա ձեռնտու, քանի որ մենք կարող ենք նրանց միջով միջանցք բացել դեպի հարավ, նույն Վրաստանի հետ պայմանավորվել։ Ի վերջո, ըստ իս, իրավիճակը բավականին բարենպաստ է», -  նշել է Կալաշնիկովը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական