Միջազգային

Ռուսաստանը կհաղթի Ուկրաինայի հակամարտությունում, եթե Եվրամիությունը չմոբիլիզացնի իր բոլոր հնարավորությունները. Բորել

Ռուսաստանը կհաղթի Ուկրաինայի հակամարտությունում, եթե Եվրամիությունը չմոբիլիզացնի իր բոլոր հնարավորությունները. Բորել

Ռուսաստանը կհաղթի Ուկրաինայի հակամարտությունում, եթե Եվրամիությունը չմոբիլիզացնի իր բոլոր հնարավորությունները։ Նման կարծիք է հայտնել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցում։

«Եթե մենք արագ չփոխենք կուրսը, չմոբիլիզացնենք մեր բոլոր հնարավորությունները, դա թույլ կտա  Պուտինին հաղթել Ուկրաինայի պատերազմում», - ասել է Բորելը:

Ընդ որում, հարցազրույցում նա Ռուսաստանին անվանել է «մեծ տերություն», որը սպառնում է եվրոպական ժողովրդավարությանը,  Եվրոպային, և ոչ միայն Ուկրաինային:

«Կարևորն այն է, թե ինչ կարող ենք անել, որպեսզի թույլ չտանք պատերազմում Ռուսաստանի հաղթանակը։ Ինչ ենք մենք պատրաստ անել: Արդյոք իսկապես պատրաստ ենք անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Ահա այն հարցը, որը մենք պետք է ինքներս մեզ տանք», - հայտարարել է Բորելը։ 

Նա նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը բավարարված չի մնա սահմանափակ տարածքային հաղթանակով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական