Միջազգային

«Թուրք զինվորականների մահն անպատասխան չի մնա»․ Էրդողան

«Թուրք զինվորականների մահն անպատասխան չի մնա»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել նախօրեին Հյուսիսային Իրաքում թուրք զինվորների մահվան կապակցությամբ՝ նշելով, որ նրանց մահն անպատասխան չի մնացել։

«Նրանք պատասխան կտան թափված արյան համար։ Այս պահին վնասազերծվել է 12 ահաբեկիչ։ Թուրքիան կշարունակի իրականացնել ահաբեկչության վերացմանն ուղղված ռազմավարությունը»,- ասել է նա։

Այնուհետև Էրդողանը ուշադրություն է հրավիրել այն փոփոխությունների վրա, որոնք նա նախատեսում է իրականացնել քարոզարշավի շրջանակներում։ Նրա խոսքով՝ նախատեսվում է վերանորոգել 350 հազար տուն։

Էրդողանը նաև նշել է, որ փետրվարի 6-ի երկրաշարժերը Թուրքիայի տնտեսության վրա արժեցել են ավելի քան 104 միլիարդ դոլար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական