Միջազգային

«Իրավամբ՝ մեծ հարգանք եք վայելում»․ Պուտինը՝ Ալիևին

«Իրավամբ՝ մեծ հարգանք եք վայելում»․ Պուտինը՝ Ալիևին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ծննդյան առիթով։ 

«Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Դուք իրավամբ մեծ հարգանք եք վայելում Ձեր հայրենակիցների և արտերկրում: Ձեր ղեկավարությամբ բարեկամ Ադրբեջանը զգալի հաջողությունների է հասնում տնտեսական և սոցիալական ոլորտներում և կարևոր դեր է խաղում տարածաշրջանային և միջազգային գործերում։

Դժվար է գերագնահատել ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում։ Ուրախ կլինեմ շարունակել կառուցողական երկխոսությունը և սերտ համագործակցությունը։ Մաղթում եմ ձեզ քաջ առողջություն, երջանկություն և բարեկեցություն: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ սրտանց ողջույնները փոխանցել ձեր ընտանիքին»,- ասված է ուղերձում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական