«Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը անհնար է առանց դրանց համապատասխանության համայնքի չափանիշներին»․ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետքարտուղար Լորանս Բունը։
«Եվրամիության ընդլայնումը Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հաշվին չի կարող իրականացվել առանց մեր ժողովրդավարական և տնտեսական ստանդարտների պահպանման», - գրել է Բունը X սոցցանցի իր էջում՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատ) դեկտեմբերի 14-15-ին ԵՄ գագաթնաժողովի արդյունքներին նվիրված լսումներից հետո: