ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականությունը կարող է բացասաբար անդրադառնալ Ղազախստանի տնտեսության և առանձին ընկերությունների վրա։ Նման ռիսկերի առկայությունը Tengrinews լրատվական գործակալությանը տված հարցազրույցում խոստովանել է Ղազախստանում ԱՄՆ դեսպան Դանիել Ռոզենբլյումը․
«Մենք ընդունում ենք, որ վտանգ կա, որ պատժամիջոցները բացասական ազդեցություն կունենան տնտեսության և որոշ առանձին ընկերությունների վրա: Բայց մենք միշտ փորձում ենք ուղիներ գտնել այդ ազդեցությունը հնարավորինս նվազագույնի հասցնելու համար», - պարզաբանել դիվանագետը։