Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է անցնող տարում երկրի ճանապարհների կառուցման և վերակառուցման ռեկորդային ցուցանիշների մասին, այդ թվում՝ Ուկրաինայից գրաված շրջաններում:
Պուտինի խոսքով՝ նոր շրջաններում, ներառյալ՝ Դոնբասը և Նովոռոսիան, ավելի քան 188 մլն մ² ասֆալտբետոն է արվել․ «Դրանք ռեկորդային ծավալներ են և ծանրակշիռ ներդրում մեր երկրի ճանապարհային ցանցի զարգացման, մարդկանց կյանքի որակի բարձրացման գործում», - նշել է Պուտինը: