Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ ահաբեկչության դեմ պայքարը չի նշանակում հողին հավասարեցնել Գազան՝ նկատի ունենալով հոկտեմբերի 7-ի զանգվածային սպանություններից հետո ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի մղվող պատերազմը:
«Մենք չենք կարող թույլ տալ արմատավորել այն գաղափարը, որ ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարը ենթադրում է Գազայի ոչնչացում կամ քաղաքացիական բնակչության վրա անխտիր հարձակումներ», - հայտարարել է Է. Մակրոնը ֆրանսիական France 5 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: