Միջազգային

«Կովկասը չպետք է արտատարածաշրջանային երկրների միցակցության դաշտ դառնա». Ռայիսին՝ Փաշինյանին

«Կովկասը չպետք է արտատարածաշրջանային երկրների միցակցության դաշտ դառնա». Ռայիսին՝ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Իրանի նախագահը աշխատակազմը մանրամասներ է հայտնել հեռախոսազրույցից։ 

Ռայիսին, մասնավորապես, նշել է. «Իրանը սատարում է կովկասյան տարածաշրջանի հետ հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների բացմանն ուղղված ցանկացած գործողություն և հարթակ՝ պահպանելով բոլոր երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի սկզբունքը, և դա գնահատում է որպես խաղաղության ամրապնդման և անվտանգության ապահովման արդյունավետ քայլ»: 

Ռայիսին հավելել է, որ Իրանի արտաքին քաղաքականությունը Կովկասի նկատմամբ որոշված է․ «Անհրաժեշտ է հոգ տանել այն մասին, որ Կովկասը մրցակցության դաշտ չդառնա արտատարածաշրջանային երկրների համար, և նրա հարցերը տարածաշրջանի երկրների կողմից լուծվեն առանց կողմնակի միջամտության»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական