Միջազգային

«Պատերազմ չկա, զինվորները զորանոցում են, ժամանակն է հարատև խաղաղության». Հաջիև

«Պատերազմ չկա, զինվորները զորանոցում են, ժամանակն է հարատև խաղաղության». Հաջիև

BBC World-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և խաղաղության պայմանագրին․

«Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանը նաև առաջարկել է հինգ հիմնարար սկզբունք և խաղաղության պայմանագրի տեքստ։ Ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեն դիվանագիտական պարտավորություններ ուղղակի բանակցությունների շրջանակներում: Կարծում եմ, որ Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է աշխարհին զարմացնել դրական օրակարգով։ Դեկտեմբերի 7-ին երկու երկրները համատեղ հայտարարություն են տարածել, որում մտադրություն են հայտնել առաջ մղել խաղաղության օրակարգը և իրականացնել վստահության կառուցման միջոցառումներ»:

Նա նշել է, որ վերջին երեք ամիսները կարելի է համարել հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմության ամենահանգիստ շրջանը երկու երկրների անկախացումից հետո․

«Չկա ոչ պատերազմ, ոչ վայրագություն, ոչ առճակատում․ զինվորները վերադառնում են իրենց զորանոցները։ Տեղական մակարդակում հարաբերական խաղաղությունն ապահովված է։ Այժմ այն հարատև խաղաղության վերածելու ժամանակն է, ներառյալ՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը», - նշել է Հաջիևը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական