ԵՄ անդամ պետություններն այս պահին արդեն սառեցրել են ռուս և բելառուս գործարարների ու ընկերությունների մոտ 28 մլրդ եվրո մասնավոր ակտիվները։ «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել է Եվրահանձնաժողովի աղբյուրը:
ԵՄ-ում ներկայումս բացակայում է Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների և ընկերությունների մասնավոր սեփականության բռնագրավման օրենսդրական դաշտը: Հիմնական իրավունքների մասին ԵՄ խարտիան թույլ չի տալիս մասնավոր սեփականության բռնագրավում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա ներկայացնում է «հանրային հետաքրքրություն»: Բայց նույնիսկ այդ դեպքում սեփականատերը պետք է ստանա արդար և ժամանակին փոխհատուցում։