Միջազգային

Իսրայելը պատրաստ է նոր զինադադարի ու գերիների ազատման

Իսրայելը պատրաստ է նոր զինադադարի ու գերիների ազատման

ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Մայքլ Հերցոգը հայտարարել է, որ Իսրայելը հնարավորինս շատ պատանդների ազատ արձակման դիմաց պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում․ հաղորդում է CNN-ը:

Երեքշաբթի օրը դեսպանի եղբայրը՝ Իսրայելի նախագահ Իսհակ Հերցոգը Իսրայելում հավատարմագրված դեսպաններին ասել էր գրեթե նույնը. 

«Ես կարող եմ հաստատել այն փաստը, որ Իսրայելը պատրաստ է ևս մեկ մարդասիրական դադարի և լրացուցիչ մարդասիրական օգնության՝ պատանդների ազատ արձակումն ապահովելու համար: Մենք պետք է պատրաստ լինենք։ Պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության վրա», - ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական