Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Ռուսաստանին մեղադրել է 2024 թվականի նոյեմբերի նախագահական ընտրություններից առաջ երկրում իրավիճակն ապակայունացնելու պլանների մեջ։
«Մենք կարծում ենք, որ ՌԴ-ն կշարունակի այստեղ իրավիճակն ապակայունացնելու փորձերը։ Դրանք, ամենայն հավանականությամբ, կսկսվեն գարնանը մոտ: Օգտագործվելու են մարդիկ, ովքեր այստեղ են, կարող է փոխվել մարտավարությունը։ Մենք պետք է ուսումնասիրենք տեղական ընտրությունների դասերը, վերլուծենք դրանք և միջոցներ ձեռնարկենք քաղաքացիների ձայները և ժողովրդավարական ընտրությունները պաշտպանելու համար», - ասել է Սանդուն PRO-TV հեռուստաալիքին տված հարցազրույցում։