Ղազախստանից Չինաստան և Ռուսաստան ուրանի մատակարարումները վերջին ամիսներին ռեկորդներ են սահմանել։ Ընթացիկ տարվա առաջին 10 ամսում վերամշակված ուրանի՝ Ղազախստանի ստացված միջոցները կազմել են 2,46 մլրդ դոլար:
Ըստ վիճակագրության՝ այս թիվը երեք անգամ ավել է, քան նախորդ տարի։ Վերլուծաբանները կարծում են, որ այս միտումը գագաթնակետին է հասել՝ 2015թ․ ի վեր: Ղազախստանից Ռուսաստան ուրանի արտահանման ծավալների զգալի աճ է նկատվում։ Այսպես, վերջին 10 ամսում արտահանումից ստացված եկամուտները կազմել են մոտ 1,2 մլրդ դոլար, ինչը 72%–ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։