Առնվազն 118 մարդ է զոհվել, ավելի քան 250-ը՝ վնասվածքներ ստացել Չինաստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Փրկարարները ցրտին՝ -13°C-ից ցածր ջերմաստիճանում որոնում են ողջ մնացածներին:
Երկրաշարժը տեղի է ունեցել Գանսու նահանգում՝ կեսգիշերին մոտ, փլուզելով շենքեր և վնասելով ենթակառուցվածքները ինչպես այդ, այնպես էլ հարևան Ցինհայ նահանգում:
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 6,2, էպիկենտրոնի խորությունը՝ 10 կմ: