Միջազգային

Ադրբեջանում կարգելեն տեղեկատվություն տարածել բանակի անձնակազմի և տեղաշարժի մասին

Ադրբեջանում կարգելեն տեղեկատվություն տարածել բանակի անձնակազմի և տեղաշարժի մասին

Տեղեկատվական ինտերնետային ռեսուրսի և դրա տիրույթի սեփականատերը կամ տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցի օգտագործողը չպետք է թույլ տա տեղեկատվության տարածում Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի, սպառազինության, զինամթերքի կամ ռազմական տեխնիկայի տեղաշարժի ու տեղակայման վերաբերյալ:

Այդ հարցը այսօրվա նիստում քննարկում է Ադրբեջանի Միլլի Մեջլիսը՝ «Տեղեկատվության պաշտպանության մասին» օրենքում կատարվող փոփոխությունների շրջանակում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական