ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը։ 2024 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունից ոսկերչական ադամանդների, ինչպես նաև ալյումինե արտադրատեսակների, այդ թվում՝ մետաղալարերի, փայլաթիթեղի, խողովակների ներմուծման արգելք կսահմանվի։
Կսահմանվի նաև երկակի նշանակության մի շարք ապրանքների վերաարտահանման արգելք։ «Սև ցուցակում» են հայտնվել նաև 29 ընկերություններ և մի շարք ֆիզիկական անձինք: