Միջազգային

Թուրքիան և Հունգարիան ստորագրել են 17 համաձայնագիր

Թուրքիան և Հունգարիան ստորագրել են 17 համաձայնագիր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է թուրք-հունգարական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի վեցերորդ նիստին։ Էրդողանի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ խորհրդի նիստից հետո երկու երկրների միջև ստորագրվել է համագործակցության 17 համաձայնագիր։

Էրդողանն ու Օրբանը նաև համատեղ մամուլի ասուլիս են հրավիրել։

«Օրբանի հետ մեր բանակցությունների ընթացքում քննարկել ենք նաև ընթացիկ հարցեր, այդ թվում՝ Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, Ուկրաինայում և Գազայի հատվածում զարգացումները»,- ասել է Էրդողանը և հավելել, որ այս տարվա 11 ամիսների արդյունքներով Հունգարիայի հետ ապրանքաշրջանառության ծավալը գերազանցել է նախորդ տարվա մակարդակը և մոտեցել 4 մլրդ դոլարի։

Նա նաև նշել է, որ Օրբանի հետ ստորագրած համատեղ քաղաքական հռչակագրի շնորհիվ իրենց հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակից բարձրացրել են ընդլայնված ռազմավարական գործընկերության մակարդակի։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական