Ուկրաինային միջոցներ հատկացնելը հեշտացնելու համար Եվրամիության առաջնորդները դիտարկում են Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը․ գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին։
«ԵՄ որոշ պաշտոնյաներ քննարկում են օրենքի գերակայության խախտումների համար, այսպես կոչված, 7-րդ հոդվածի տուգանային ընթացակարգը վերականգնելու հարցը, որը կարող է հանգեցնել ձայնի իրավունքի կասեցման: Այն կարող է արգելափակվել մեկ այլ անդամ պետության կողմից։ Լեհաստանում իշխանափոխությունը նշանակում է, որ Հունգարիան այլևս չի ունենա երաշխավորված պաշտպան»,- հրատարակությանը հայտնել են դիվանագետները։