Միջազգային

Սերբիան միշտ Կոսովոն համարելու է իր տարածքի մաս. Վուչիչ

Սերբիան միշտ Կոսովոն համարելու է իր տարածքի մաս. Վուչիչ

Բելգրադին դժվար բանակցություններ են սպասվում Պրիշտինայի հետ հարաբերությունները կարգավորելու համար, սակայն Սերբիան միշտ ելնելու է նրանից, որ Կոսովոն հանրապետության մաս է․ այս մասին կոալիցիայի շտաբում հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ 

«Առջևում դժվար ժամանակաշրջան է սպասվում, և մենք պետք է շարունակենք բանակցությունները և մեր եվրոպական ուղին: Պրիշտինայի հետ կլինեն դժվար բանակցություններ և դժվար զիջումներ, բայց մենք միշտ պաշտպանելու ենք Կոսովոն և Մետոհիան՝ որպես Սերբիայի մի մաս»,- ասել է Վուչիչը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական