Սերբիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը նախագահ Ալեքսանդր Վուչիչի իշխող կուսակցությունն է։
Հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ նա ստանում է ձայների 46,6%-ը․ կանխատեսումները հիմնված են ընտրատեղամասերի նմուշի մասնակի հաշվարկի վրա․ հայտնում է BBC-ն։
«Սերբիան ընդդեմ բռնության» ընդդիմադիր դաշինքը 23 տոկոս ձայներով երկրորդ տեղում է, իսկ Սերբիայի Սոցիալիստական կուսակցությունը 6,9 տոկոս ձայներով երրորդ տեղում է:
Մասնակցությունը, ըստ ամենայնի, նույնն է, ինչ նախորդ ընտրություններին՝ մոտ 60 տոկոս։