Միջազգային

ՀԱՄԱՍ-ի առաջնորդները գաղտնի հանդիպել են Թուրքիայում

ՀԱՄԱՍ-ի առաջնորդները գաղտնի հանդիպել են Թուրքիայում

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաները անցյալ շաբաթ գաղտնի հանդիպելեն Թուրքիայում․ կիրակի գիշերը հայտնել է Իսրայելի ազգային հեռարձակող KAN հեռուստաալիքը:

Հանդիպումը կազմակերպել են ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի փոխնախագահ Սալեհ ալ-Արուրին, ով ժամանել էր Բեյրութում գտնվող իր նստավայրից, և ՀԱՄԱՍ-ի նախկին ղեկավար Խալեդ Մաշալը, ով ապրում է Քաթարի մայրաքաղաք Դոհայում։ Ըստ KAN-ի, ներկա էին ՀԱՄԱՍ-ի մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյա: Թուրքիան միտումնավոր է ընտրվել որպես հանդիպման վայր, քանի որ այն համարվում է բավական անվտանգ, որպեսզի առաջնորդները հանդիպեն այնտեղ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական