Վրաստանի իշխանությունները գաղտնի բանակցություններ չեն վարում Ռուսաստանի ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
«Ինչ վերաբերում է «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» ֆորումին մեր մասնակցությանը․ սա նախաձեռնություն է, որին Վրաստանի հետ միասին անդամակցում են ԵՄ բազմաթիվ երկրներ։ Վրաստանը ֆիզիկապես մասնակցում է այս ֆորումին իր հիմնադրման օրվանից, այտեղ մշտապես մասնակցել է նաև Ռուսաստանը։ Եթե որևէ մեկն ուզում է պատկերացնել, որ Վրաստանի իշխանություններն այսօր որևէ կերպ վնասում են երկրի շահերին և ինչ-որ գաղտնի երկխոսություն են վարում Ռուսաստանի հետ, ինչպես սխալ տարածվել է հասարակության մեջ, ես կարող եմ ասել միանշանակ և ուղիղ․ դա այդպես չէ»,- ասել է Դավիթաշվիլին։