Միջազգային

ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը քննարկում են Գազայի զինադադարի պայմանները

ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը քննարկում են Գազայի զինադադարի պայմանները

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը բաց են պատանդների գործարքի համար, թեև դեռևս տարաձայնություններ կան այն իրականացնելու հարցում․ Reuters-ին հայտնել են եգիպտական երկու աղբյուր։ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը պատրաստվում է երկուշաբթի օրը ժամանել Իսրայել: Ակնկալվում է, որ Օսթինը, որն եղել է Քուվեյթում և Բահրեյնում, կայցելի նաև Կատար, որը Եգիպտոսի հետ միասին փորձում է միջնորդել Գազայում մնացած ավելի քան 120 պատանդի վերադարձի գործարքը:

Ակնկալվում է, որ գործարքը կարող է ներառել Իսրայելի կողմից նախկինում ահաբեկչական հարձակումների ժամանակ իսրայելցիների սպանության համար պատասխանատու պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը, հաղորդում է KAN News-ը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական