Միջազգային

«Ո՞ւմ հետ մենք խնդիրներ ունենք, ոչ մեկի»․ Պուտին

«Ո՞ւմ հետ մենք խնդիրներ ունենք, ոչ մեկի»․ Պուտին

Ռուսաստանը խնդիրներ չունի ՆԱՏՕ-ի երկրների հետ, նրանք են, որ արհեստականորեն խնդիրներ են ստեղծում, չեն ցանկանում այնպիսի մրցակից, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն է, լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Այդպես է նաև այլ երկրների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի երկրների հետ: Ո՞ւմ հետ մենք խնդիրներ ունենք, ոչ մեկի: Նրանք արհեստականորեն խնդիրներ են ստեղծում մեզ հետ, քանի որ չեն ուզում նման մրցակից ունենալ: Ահա և վերջ»,- ասել է նա։

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը շահագրգռված է զարգացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի երկրների հետ և որ Ռուսաստանի Դաշնությունը և այդ պետությունները միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն։

«Ռուսաստանը ոչ մի պատճառ, շահագրգռվածություն, աշխարհաքաղաքական շահ, տնտեսական, քաղաքական, ռազմական, չունի ՆԱՏՕ-ի երկրների հետ կռվելու համար: Մենք նրանց հետ տարածքային պահանջներ չունենք միմյանց նկատմամբ, ցանկություն չունենք փչացնել հարաբերությունները նրանց հետ»,- ասել է Պուտինը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պնդումները, թե Ռուսաստանի Դաշնությունը նմանատիպ ծրագրեր ունի։

Պուտինը նշել է, որ դա չի կարող չհասկանալ ցանկացած ՆԱՏՕ-ի երկրի նախագահ, «և, առավել ևս, ՆԱՏՕ-ի միակ սեփականատեր ԱՄՆ-ն»։




Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական