Միջազգային

Ադրբեջանի և Իրանի միջև Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը կսկսվի հաջորդ ամիս

Ադրբեջանի և Իրանի միջև Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը կսկսվի հաջորդ ամիս

Ադրբեջանի և Իրանի միջև Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը կսկսվի հաջորդ ամիս։ Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Շահրիյար Էֆենդիզադեն։

Փոխնախարարը նշել է, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նախագիծը նախատեսվում է սկսել 2024 թվականի սկզբին։ Շահրիյար Էֆենդիզադեն ընդգծել է, որ 162 կմ երկարությամբ այս երկաթուղային գիծը Իրանի համար հաջորդ տարվա ամենակարևոր երկաթուղային նախագիծն է։

Ռեշտ-Աստարա երկաթգիծն Աստարա-Ռեշտ-Քազվին տրանսպորտային միջանցքի մի մասն է, որը կմիացնի Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկաթուղիները։ Աստարա-Ռեշտ-Քազվին տրանսպորտային միջանցքն, իր հերթին, Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի մաս է կազմում, որը կմիավորի Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Հնդկաստանի տրանսպորտային հաղորդակցությունները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական