Իլոն Մասկին Իտալիայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հարցրել են՝ արդյոք այլմոլորակայիններ գոյություն ունեն։ Նա պատասխանել է, որ գուցե մարդը գալակտիկայի այս հատվածում միակ արարածն է, որն ունի գիտակցություն
Ձեռնարկատիրոջ խոսքով՝ «գիտակցությունը շատ հազվադեպ բան է»։
«Ես այլմոլորակայինների գոյության ապացույց չեմ տեսել: Գալակտիկայի մեր մասում, թերևս, մենք միակ արարածն ենք, որն ունի գիտակցություն: Գիտակցությունը փոքրիկ մոմ է խավարի մեջ, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս մոմը չմարի»,- նշել է միլիարդատերը։