Ճապոնիայի ԱԳՆ-ն հրապարակել է Ռուսաստանի 43 կազմակերպության և ԱՄԷ-ի մեկ ընկերության ցուցակը, որոնց ակտիվները ենթակա են սառեցման։ Ընկերությունները հիմնականում ռազմական արդյունաբերության և քարոզչության ոլորտից են։ Բացի այդ, Ճապոնիան արտահանման սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի 57 ընկերության դեմ, ինչպես նաև արգելել ռուսական ոչ արդյունաբերական ադամանդների ներմուծումը։