Միջազգային

«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում դժվարությունները հաղթահարելի են». Գալուզին

«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում դժվարությունները հաղթահարելի են». Գալուզին

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա ժամանակավոր դժվարությունները կարող են հաղթահարվել՝ երկրների միջև կապերի հետագա զարգացման հեռանկարով։

Գալուզինը մատնանշել է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների պատմական, մշակութային, հումանիտար և տնտեսական բազմաթիվ կապերը․ «Սա վստահություն է ներշնչում ինձ ու նաև բոլորիս, որ մեր հարաբերություններում որոշ ժամանակավոր դժվարություններ ոչ միայն հաղթահարելի են, այլև հաղթահարելի են մեր բազմազան կապերի հետագա զարգացման ուղենշով», - ասել է նա լրագրողներին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական