Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 15-ին, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի COP29 կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի շրջանակներում, խոսել է հայ-ադրբեջանական հարաբերություններից և մեղադրել Ֆրանսիային․
«Թեպետ նույնիսկ միջազգային հանրությունն է տեսնում, որ նույնիսկ Հայաստանը հաշտվել է այս իրավիճակի հետ, այնուամենայնիվ, Ֆրանսիայի որոշ քաղաքական առաջնորդներ փորձում են ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը։ Բայց նրանք նույնպես ստիպված կլինեն հաշտվել այս իրավիճակի հետ», - հայտարարել է Ալիևը։