Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական 22-րդ համաժողովի շրջանակներում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը խոսել է հայ-ռուսական տնտեսական հարաբերություններից։
Նա ընդգծել է, որ ռուսական կողմը աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռչակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որը ֆինանսավորվում է կայունացման ու զարգացման եվրասիական ֆոնդի միջոցով․ «Հյուսիս-Հարավ ճանապարհի 4-րդ կտորի աջակցման փաթեթը 150 մլն դոլար է, Քաջարանի թունելի շինարարությունը՝ 200 մլն դոլար, հիմնադրամի ողջ փաթեթը 533 մլն դոլար է, 300 մլն դոլար էլ հաստատման փուլում է»։