ԵՄ-ն մինչև տարեվերջ 5 միլիարդ եվրո կտրամադրի Լեհաստանի էներգետիկ անվտանգությունը պահպանելու համար: Այս մասին հայտարարել է Լոհաստանի նորընտիր վարչապետ Դոնալդ Տուսկը՝ ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ բանակցություններից հետո։
Ըստ Financial Times-ի՝ նոյեմբերին Բրյուսելը Լեհաստանի համար ԵՄ ֆոնդերում նախկինում սառեցված միջոցներից որոշել է Վարշավային հատկացնել ֆինանսական օգնության առաջին մասնաբաժինը՝ 5,1 միլիարդ դոլարի չափով (4,6 միլիարդ եվրո): 2021թ․ Եվրահանձնաժողովը կասեցրել էր միջոցների հատկացումը Լեհաստանին՝ Վարշավայի կողմից օրենքի գերակայությանը չհամապատասխանելու պատճառով, որը համայնքի անդամների միջև բյուջետային ծախսերի բաշխման որոշիչ չափանիշն է: Խոսքը ԵՄ բյուջեի բոլոր միջոցների մասին է, այդ թվում՝ համաճարակից հետո համայնքների վերականգնման ֆոնդի։