Միջազգային

ԱՄՆ-ն ցանկանում է զսպել Իսրայելի ռազմական գործողությունները Գազայում

ԱՄՆ-ն ցանկանում է զսպել Իսրայելի ռազմական գործողությունները Գազայում

Բայդենի վարչակազմն ազդարարել է, որ ցանկանում է, որ Իսրայելն ավելին անի խաղաղ բնակչության կյանքը պաշտպանելու և ՀԱՄԱՍ-ի դեմ իր պատերազմի ավելի ցածր ինտենսիվության փուլ մտնելու համար։ Երեք ամսից պակաս ժամանակում Գազայի հատվածում ավելի քան 18․000 մարդ է սպանվել՝ միջազգային աճող բողոքին զուգահեռ:

Սակայն իսրայելցի պաշտոնյաները զգուշացնում են, որ պատերազմը, հավանաբար, շուտով չի ավարտվի: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի պայքարել մինչև ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը։ Իսկ պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ասել է, որ պատերազմը կտևի «ավելի քան մի քանի ամիս»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական