Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը վետո է դրել Եվրամիության կողմից Ուկրաինային տրամադրվող 50 միլիարդ եվրոյի օգնության վրա:
«Վետո՝ Ուկրաինայի համար լրացուցիչ գումարների վրա, վետո՝ բազմամյա բյուջեի վերանայման վրա: Մենք այս հարցին կանդրադառնանք հաջորդ տարի՝ ԵՄ գագաթնաժողովում համապատասխան նախապատրաստությունից հետո»,- ասել է Օրբանը X սոցիալական ցանցում: Օրբանի վետոն հաստատել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ ԵՄ առաջնորդների միջև մինչև ուշ գիշեր տևած բանակցությունների ավարտից հետո, գրում է European Pravda-ն։