ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի՝ Բաքու այցին, և Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նրա հայտարարություններին։
«Ողջունում ենք Թուրքիայի արդյունավետ դերակատարությունը հակամարտության կարգավորման հարցում»,– ասել է նա՝ հավելելով,– «Մենք համաձայն ենք Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, որ խաղաղությունը հնարավոր է, և մենք կաջակցենք երկու կողմերի միջև ուղիղ բանակցություններին ՝ դրան հասնելու նպատակով»:
Հիշեցնենք՝ Ֆիդանն ասել էր․ «Մենք ավելի քան երբևէ մոտ ենք տարածաշրջանի խաղաղությանը։ Եթե Ադրբեջանն ու Հայաստանը կարգավորեն իրենց հարաբերությունները, ապա Թուրքիան էլ կկարգավորի իր հարաբերությունները Երևանի հետ»: