Իսրայելական զորքը Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ գործողության ընթացքում ոչնչացրել են նրանց ռազմական հրամանատարական կենտրոններից մեկը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Համալիրը հարձակման է ենթարկվել Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների, տանկերի և ինժեներական զորքերի կողմից։ Բացի այդ, Իսրայելի 414-րդ գումարտակի զորքերը առաջին անգամ օգտագործել են «Մաոզ» անօդաչու թռչող սարք՝ այն օգտագործելով տարածքում ահաբեկչական խմբավորումներին հայտնաբերելու և ոչնչացնելու համար։