Միջազգային

«Եթե Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները կարգավորվեն, Թուրքիան ևս կկարգավորի այն». Ֆիդան

«Եթե Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները կարգավորվեն, Թուրքիան ևս կկարգավորի այն». Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին․ 

«Խաղաղության համաձայնագրից հետո տարածաշրջանում պետք է սկսվի բարգավաճման և զարգացման շրջան։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում այլևս տեղ չկա պատերազմի, հակամարտությունների համար։ Թուրքիան աջակցում է երկու երկրների միջև խաղաղ բանակցություններին։ Եթե Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները կարգավորվեն, անմիջապես կկարգավորվեն նաև Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ։ Թուրքիան միշտ աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը», - նշել է Ֆիդանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական