Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ջո Բայդենի հետ:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակին, ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը, ինչպես նաև Ֆ-16 կործանիչներին վերաբերող հարցեր:
Թուրքիայի նախագահն իր ամերիկացի գործընկերոջ հետ զրույցում ընդգծել է, որ իսրայելական հարձակումների խորացումն ու ձգձգումը կարող են բացասական տարածաշրջանային և գլոբալ հետևանքներ ունենալ:
Նա նշել է, որ տարածաշրջանում մշտական հրադադարի ապահովումը ԱՄՆ-ի պատմական պարտականությունն է: