ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը շնորհակալություն է հայտնել Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին՝ վերահաստատելով, որ Սլովակիան կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել և նպաստել Ուկրաինային ուղղված ՆԱՏՕ-ի օգնության համապարփակ փաթեթին․ «Կիևին ռազմական օգնության դադարեցումը կերկարաձգեր պատերազմը, ոչ թե վերջ կդներ դրան», - հայտարարել է Ստոլտենբերգը:
Նա ողջունել է նաև ԱՄՆ նախագահ Բայդենի հստակ հանձնառությունն Ուկրաինային կարևորագույն օգնություն տրամադրելու հարցում՝ ընդգծելով, որ «եթե Պուտինը հաղթի Ուկրաինայում, իրական վտանգ կա, որ նրա ագրեսիան դրանով չի ավարտվի»:
Ստոլտենբերգը նաև հավելել է, որ Ուկրաինային աջակցությունը բարեգործություն չէ, այլ «ներդրում մեր անվտանգության մեջ»։