ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը տարածաշրջան կատարած այցի ժամանակ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Նրանք քննարկել են մի շարք երկկողմ և տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ իսրայելցիների և պաղեստինցիների միջև կայուն և տևական խաղաղության հաստատման համար պայմաններ ստեղծելու ջանքերը: Քննարկել են նաև Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը, այդ թվում՝ կրիտիկական կարևոր օգնության հոսքի մեծացմանն ուղղված միջոցառումները»․ նշված է հաղորդագրության մեջ։