ՆԱՏՕ-ի խորհուրդը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ կազմակերպության անդամ պետությունները համաձայնեցրել են ՆԱՏՕ-ի 2024 թվականի քաղաքացիական և ռազմական բյուջեները՝ 2023 թվականի համեմատ դրանք ավելացնելով համապատասխանաբար 18,2 և 12%–ով:
Քաղաքացիական բյուջեն սահմանվել է 438,1 մլն եվրոյի կարգի, իսկ ռազմական բյուջեն ՝ 2,03 մլրդ եվրո, ինչը 2023 թվականի համեմատ համապատասխանաբար 18,2 եւ 12%–ով ավել է․ - ասված է Բրյուսելում ՆԱՏՕ - ի կենտրոնակայանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։