Միջազգային

«Օդեսան, ընդհանրապես, ռուսական քաղաք է». Պուտին

«Օդեսան, ընդհանրապես, ռուսական քաղաք է». Պուտին

«Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են, իսկ հիմա քաղաքացիական պատերազմի նման մի բան է տեղի ունենում»․ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարվա ամփոփիչ ասուլիսում։

«Մենք տասնամյակներ շարունակ փորձում ենք նորմալ հարաբերություններ կառուցել Ուկրաինայի հետ։ 2014թ. հետո պարզ դարձավ, որ Ռուսաստանին թույլ չեն տա այդ հարաբերությունները կառուցել»,- ասել է նախագահը։

Ըստ Պուտինի՝ Ուկրաինայի հարավ-արևելքը միշտ ռուսամետ է եղել. «Օդեսան, ընդհանրապես, ռուսական քաղաք է, բայց պատմական անհեթեթություն հորինեցին, իսկ ՍՍՀՄ-ի փլուզումից հետո մենք հաշտվեցինք դրա հետ։ Այս ամենը հանգեցրեց այն ողբերգությանը, որն այժմ ապրում ենք»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական