Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ նշել է 2024 թվականին Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինայի նպատակները․
«Ուկրաինան աստիճանաբար ավելի քիչ է օգնությունից կախված դառնում։ Մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ: Ես ուզում եմ նախագահի հետ քննարկել, թե ինչպես ամրապնդել դա՝ հատկապես ուժեղացնելով մեր հակաօդային պաշտպանությունը և ռուսական լոգիստիկան ոչնչացնելու կարողությունները։
2024-ի մեր նպատակները պարզ են՝ զրկել Ռուսաստանին օդային գերազանցությունից և խափանել նրանց հարձակողական գործողությունները։ Կարծում եմ, որ դա իրական է», – ընդգծել է Զելենսկին։