ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է անում հնարավորինս շուտ բացել «Քերեմ Շալոմ» անցակետը՝ Գազայի հատված մարդասիրական օգնություն մուտք գործելու համար, քանի որ «Ռաֆահ» անցակետը չի կարողանում հաղթահարել ծանրաբեռնվածությունը:
Այս մասին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։