Եվրամիությունը Հունգարիայի համար նախատեսված ավելի շատ դրամական միջոցներ կարող է ապասառեցնել եվրոպական հիմնադրամներից ՝ Բուդապեշտի կողմից Ուկրաինային 50 մլրդ եվրոյի չափով ԵՄ օգնության հաստատման դիմաց։ Այդ մասին հայտնել Է Politico թերթը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյային։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետի խորհրդական Բալաժ Օրբանը «Bloomberg» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է հանել վետոն, որը դրվել է Ուկրաինային 4 տարվա ընթացքում 50 մլրդ եվրոյի չափով ֆինանսավորելու եմ առաջարկի վրա, եթե Եվրամիությունը ապասառեցնի Հունգարիայի համար նախատեսված միջոցները եվրոպական հիմնադրամներում: