«Վրաստանի իշխանություններն ավելի շատ շահագրգռված են Ռուսաստանի հետ գործարար հարաբերությունների պահպանմամբ, քան Եվրամիություն տանող ուղով»․ Reuters գործակալությունը մեջբերել է անանուն եվրոպացի պաշտոնյայի խոսքերը։
«Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա նրա կառավարությունն ավելի շատ հետաքրքրված է Ռուսաստանի հետ բիզնեսով, քան դեպի ԵՄ շարժվելը», - ասել է գործակալության զրուցակիցը, որը ներգրավված է Եվրամիությանն անդամակցելու ձգտող երկրների հետ բանակցություններում: Նրա խոսքով՝ վերջերս Վրաստանը «հեռացել է առանցքային բարեփոխումներ իրականացնելուց», որոնք անհրաժեշտ են ԵՄ-ին անդամակցելու համար։